ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցել են 42 ուկրաինական դրոն։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում՝ սեպտեմբերի 12-ի ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 06.00-ն, ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով վնասազերծվել և ոչնչացվել է 42 ուկրաինական ԱԹՍ, այդ թվում 15-ը՝ Ռոստովի մարզի, 12-ը՝ Բելգորոդի մարզի, 10-ը՝ Վոլգոգրադի մարզի, 2-ը՝ Ղրիմի Հանրապետության և 1-ական՝ Կալուգայի, Կուրսկի և Սմոլենսկի մարզերի տարածքներում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։