Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-ն Խերսոնի մարզում հարձակվել է մեքենայի վրա, մահացել է մի կին

Ալեշկիի և Վելիկի Կոպանիի բնակելի հատվածում Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով երկու տղամարդ և երկու կին է վիրավորվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Խերսոնի մարզի Ալեշկի քաղաքում հարձակվել է քաղաքացիական մեքենայի վրա. զոհվել է մի կին, ևս երկու քաղաքացիական անձ վիրավորվել է։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Ալեշկիում անօդաչու թռչող սարքը հարձակվել է քաղաքացիական մեքենայի վրա։ Զոհվել է մի կին, վիրավորվել է երկու քաղաքացիական անձ։ Նրանք տեղափոխվել են շրջանային կենտրոնական հիվանդանոց», - գրել է Սալդոն։
Բացի այդ, ըստ նրա, Ալեշկիի և Վելիկի Կոպանիի բնակելի հատվածում Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով երկու տղամարդ և երկու կին է վիրավորվել։
Խերսոնի մարզը գտնվում է Դնեպրի ստորին հոսանքում։ Մարզը Ռուսաստանի սուբյեկտ է դարձել 2022 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով։ Ուկրաինան չի ճանաչում հանրային կամարտահայտության լեգիտիմությունը՝ շարունակելով տարածաշրջանի վրա գրոհները։ Այժմ Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում մարզի տարածքի 75%-ը, իսկ Դնեպրի աջ ափին գտնվող հատվածը, այդ թվում՝ Խերսոն քաղաքը, վերահսկում է ուկրաինական ԶՈւ-ն։
Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով Զապորոժիեում զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ դեռահաս