ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Նորվեգիայի և ԱՄՆ-ի «ուժի ցուցադրումը» անտրամաբանական է և ռազմաքաղաքական լարվածության աճի է հանգեցնում հյուսիսում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Նորվեգիայում ՌԴ դեսպանությունը` մեկնաբանելով ամերիկյան ավիակրի մուտքը Օսլո։
«Նորվեգիայի և ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող «ուժի ցուցադրումները» անտրամաբանական են և հակաարդյունավետ, քանի որ ակնհայտ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի ազգային անվտանգության համար և մեծացնելով վտանգավոր միջադեպերի հավանականությունը` տանում են միայն ռազմաքաղաքական լարվածության աճի հյուսիսում և խաթարում համաշխարհային կայունությունը, բայց ոչ մի կերպ չեն ամրապնդում Նորվեգիայի կամ Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամների անվտանգությունը», – ասել են դիվանագիտական առաքելությունից։
Նորվեգական NRK հեռուստառադիոընկերությունն այսօր հայտնել է, որ աշխարհի խոշորագույն ամերիկյան USS Gerald Ford ավիակիրը երեք տարվա ընթացքում երրորդ անգամ ժամանել է Օսլո։