ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները տեղեկացվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնամարզական կենտրոնի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱԷԿ-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Եվգենյա Յաշինան։
Ավելի վաղ կայանի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 11-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնի վրա։ Տուժածներ չկան։ Հարված է հասցվել շենքին։ Էներգաբլոկների անվտանգ շահագործման ռեժիմները չեն խախտվել, ճառագայթային ֆոնը նորմալ է։
«Կայանում ներկա ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները տեղեկացվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնի վրա երեկվա հարձակման մասին», – ասել է Յաշինան։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: