ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնում, կան ձերբակալվածներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Հաստատում ենք, որ կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։