Իրանի բոլոր հարստացված նյութերը միջուկային օբյեկտների փլատակներում են. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին. Արխիվային լուսանկար
Նախարարը նշել է, որ այդ նյութերի հասանելիության հարցը և դրանց վիճակը գնահատվում են իրանական Ատոմային էներգիայի կազմակերպության մասնագետների կողմից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Իրանի բոլոր հարստացված միջուկային նյութերը Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետոգտնվում են միջուկային օբյեկտների փլատակներում: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո մեր բոլոր նյութերն այժմ փլատակներում են։ Այդ նյութերի հասանելիությունը և դրանց վիճակըներկայում գնահատվում են իրանական Ատոմային էներգիայի կազմակերպության մասնագետների կողմից», - ասել է Արաղչին ուղիղ եթերում՝ պատասխանելով հարստացված միջուկային նյութերի հասանելիության մասին հարցին:
Նա նաև նշելէ, որ միջուկային նյութերի վիճակի գնահատումից հետո Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը զեկույց կկազմի, որը կփոխանցի երկրի ազգային անվտանգության խորհրդին: Դրանից հետո խորհուրդը որոշում կկայացնի։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ գործակալությունը Իրանից տեղեկատվություն չի ստացել բարձր հարստացված ուրանի պաշարների գտնվելու վայրի վերաբերյալ: Ավելի ուշ ԻրանիԱԳ նախարար Արաղչին և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին համաձայնագիր են ստորագրել Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո դադարեցված համագործակցության վերականգնման մասին: