ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ՌԴ տարբեր շրջաններում խոցել են 221 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը խլել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 221 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանցից 85-ը խփվել է Բրյանսկի մարզի, 42-ը՝ Սմոլենսկի, 28-ը՝ Լենինգրադի, 18-ը՝ Կալուգայի և 14-ը՝ Նովգորոդի մարզերի վրա։
Ինը սարք ոչնչացվել է Օրյոլի և Մոսկվայի մարզերի, յոթը՝ Բելգորոդի, երեքը՝ Ռոստովի և Տվերի մարզերի և մեկական՝ Պսկովի, Տուլայի և Կուրսկի մարզերի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։