Երևանում բախվել են ավտոբուսն ու անչափահասի վարած ինքնագլորը. տղան հիվանդանոցում է

Բախման հետևանքով ինքնագլորը կողաշրջվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Երևանում բախվել են թիվ 25 երթուղու ավտոբուսն ու անչայփահաս տղայի վարած ինքնագլորը։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
«Ժամը 16:40-ի սահմաններում Բաբայան 2/2 հասցեի մոտ բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 25 երթուղին սպասարկող «ZhongTong» մակնիշի ավտոբուսն ու ինքնագլորը։ Բախման հետևանքով ինքնագլորը կողաշրջվել է, իսկ այն վարած անչափահաս տղան տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոբուսի վարորդի և հիվանդանոց տեղափոխված երեխայի ինքնությունը պարզվում է։
Երևանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով տեղաշարժվող անչափահասների