Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բրյանսկում Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածներ է հասցրել մարդատար միկրոավտոբուսին, կան վիրավորներ

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել մարդատար միկրոավտոբուսին, կան վիրավորներ: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինայի զինված ուժերը մի քանի հարված են հասցրել ուղևորատար միկրոավտոբուսին, որը «Պոգար-Գրեմյաչ» ավտոճանապարհով տեղափոխում էր ձեռնարկության աշխատակիցներին։ Միկրոավտոբուսին հասցված հարվածից հետո վարորդը, տրանսպորտը կրկնակի հարձակումներից հեռացնելու և ուղևորներին օպերատիվ օգնություն ցուցաբերելու համար, հասել է «ԲԱՐՍ-Բրյանսկ» հենակետ», - նշել է Բոգոմազը:
Ուղևորների տարհանման ժամանակ ուկրաինական ուժերը վնասված մեքենային ևս մեկ թիրախային հարված են հասցրել:
«Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական գործողությունների արդյունքում, ցավոք, վիրավորվել են վարորդը, ավտոբուսի 4 ուղևոր և «ԲԱՐՍ-Բրյանսկ» բրիգադի 2 աշխատակից։ Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,- գրել է Բոգոմազը:
Նրա խոսքով՝ տեղում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի երկնքում խոցել է ավելի քան 220 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՊՆ