ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորի վարտիքում թաքցրած բջջային հեռախոսներ են գտել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայության լրատվության բաժինը։
Նշվում է, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (ՀՈԳՎ) Նոյեմբերյանի բաժնի ձերբակալվածների պահման վայրից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Տ․Մ․-ին։
Արդյունքում բացահայտվել է, որ նա իր վարտիքի մեջ թաքրել է 5 բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։