Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերի դրոնների գրոհների հետևանքով Բելգորոդի մարզում 3 մարդ է տուժել

Կրասնայա Յարուգա ավանում անօդաչուի պայթյունի հետևանքով մի կին ստացել է մեջքի բեկորային վնասվածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով Բելգորոդի շրջանում տուժել են մի տղամարդ ու 18-ամյա աղջիկ, իսկ Կրասնոյարուժսկի շրջանում՝ մի կին: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով 3 խաղաղ բնակիչ է տուժել։ Բելգորոդի շրջանի Կոմսոմոլսկի ավանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած 18-ամյա աղջկան և տղամարդուն շտապօգնությությունը տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Հարձակման վայրում վնասվել է 4 ավտոմեքենա»,-տելեգրամյան ալիքում հայտնել է Գլադկովը։
Նա հավելել է, որ մարզի Կրասնայա Յարուգա ավանում անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով մի կին բեկորային վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են քաղաքային հիվանդանոց:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։