Թրամփը Լեհաստանի նախագահին վստահեցրել է, որ ամերիկյան զորքը դուրս չի գա իրենց երկրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Այժմ Լեհաստանում մոտ 10 հազար ամերիկացի զինվոր է տեղակայված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկուն, որ իր զորքը կթողնի հանրապետության տարածքում։ Այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահի մամուլի քարտուղար Ռաֆալ Լեսկևիչը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Այժմ Լեհաստանում մոտ 10 հազար ամերիկացի զինվոր է տեղակայված։
Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը հաստատել է դաշնակցական աջակցությունը՝ ընդգծելով, որ Լեհաստանում կթողնի ամերիկյան զորակազմը։
«Լեհաստանը թանկ է վճարում իր տարածքում ամերիկյան զորքի ներկայության համար»,- լրագրողներին հայտարարել է հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը։
Դոնալդ Տուսկը վերջերս հայտնել էր, որ Լեհաստանը ամերիկացի 1 զինվորի համար տարեկան 15 հազար դոլար է վճարում։
Նախորդ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքը կարող է դուրս բերվել եվրոպական այլ երկրներից, բայց ոչ Լեհաստանից։