Մահակով չի կարելի խփել գլխին. հաստատվել է ՀՀ ոստիկանության հատուկ միջոցների կիրառման կարգը

Լուսաձայնային նռնակները թույլատրվում է օգտագործել մարդկանցից ոչ ավելի, քան 2,5 մետր հեռավորության վրա, իսկ արցունքաբեր գազով նռնակները` 40 մետրից ոչ ավելի հեռավորության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատել է ոստիկանության հատուկ միջոցների կիրառման կանոնները: Որոշման մեջ, մասնավորապես, նշված է, որ արգելված է մահակով հարվածներն հասցնել անձի գլխին, պարանոցին և կենսական կարևոր օրգաններին:
ԱԺ–ի մոտ լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով մի տղամարդ լուրջ վնասվածք է ստացել
Ինչ վերաբերում է լուսաձայնային նռնակներին, ապա դրանք թույլատրվում է օգտագործել մարդկանցից ոչ ավելի, քան 2,5 մետր հեռավորության վրա, իսկ արցունքաբեր գազով նռնակները` առնվազն 40 մետր հեռավորության վրա:
Կառավարության որոշմամբ` էլեկտրաշոկերի կիրառումը սահմանափակվում է երեք վայրկյանով, արգելվում է դրանով հարվածներ հասցնել գլխին և ներքին օրգաններին:
Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից