Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը 3,5 ժամում 13 ուկրաինական ԱԹՍ է խոցել Բելոգորոդի և Կուրսկի մարզերում. ՌԴ ՊՆ

ԱԹՍ–ներից 12-ը խոցվել են Բելգորոդի մարզի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը 3,5 ժամում 12 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 14:00–ից 17:30–ն ընկած ժամանակահատվածում 12 ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի մարզի, 1 ԱԹՍ` Կուրսկի մարզի տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։