ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ վերընտրվեց Արա Նռանյանը: Նռանյանի թեկնածությունն առաջադրել էին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
Նրա օգտին քվեարկեց 88 պատգամավոր, դեմ՝ մեկը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը կարգավորում է էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման և հեռահաղորդակցության շուկաները: Հանձնաժողովի 5 անդամներից մեկն առաջադրվում է խորհրդարանական ընդդիմության կողմից։
Նռանյանն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ է եղել 2007-2012 թվականներին։ Մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական և մասնավոր ոլորտներում։