Ալբանիան նախարար է նշանակել ԱԲ–ին, որը կղեկավարի պետգնումները. ԶԼՄ

Արհեստական բանականությանը հատուկ ստորաբաժանում կկցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ալբանիան արհեստական բանականությանը (ԱԲ) նախարար է նշանակել: Diella անունով ԱԲ-ն կզբաղվի պետական գնումների հարցերով։ Տեղեկությունը հայտնում է տեղական «Gazeta Tema»–ն՝ հղում անելով վարչապետ Էդի Ռամային։
«Ալբանիան կդառնա առաջին երկիրը, որի կառավարությունում նախարար կլինի ԱԲ–ն. վարչապետ Էդի Ռաման հայտարարել է նոր կառավարության կազմը, որում որպես պետական գնումների նախարար ներառված է Diella անունով ԱԲ-ն», - գրում է լրատվամիջոցը:
ԱԲ–ին կաջակցի հատուկ ստորաբաժանում, որը ԱԲ համակարգը կներդնի ամբողջ կառավարությունում, որպեսզի մրցույթները լինեն 100%–ով ազնիվ, իսկ ծախսերը՝ հասարակության համար 100%–ով հասկանալի:
Ռամայի խոսքով՝ նոր կառավարությունում գնումները աստիճանաբար կանցնեն ԱԲ-ի կառավարմանը, իսկ Diella-ն կաշխատի որպես պետական գնումների ծառայություն:
ԱԲ կենտրոնի հետ Հայաստանը կմտնի 1 շնչի հաշվով բարձր հզորության չիպերի համաշխարհային թոփ-10