Թրամփը հայտարարել է, որ հիացած չէ Կատարին հասցված իսրայելական հարվածներից

Ամերիկայի նախագահը նշել է, որ տեղի ունեցածն իրեն չի զարմացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիացած չէ Կատարին հասցված իսրայելական հարվածներից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հիացած չենք», - Վաշինգտոնում լրագրողներին ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ տեղի ունեցածն իրեն չի զարմացրել։
Իսրայելի պաշտպանության բանակը սեպտեմբերի 9-ին հայտարարեց, որ «Կրակե գագաթ» գործողություն է սկսում, և հարվածներ հասցրեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք գտնվում էին Դոհայում: Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ Իսրայելն ինքնուրույն է ծրագրել և իրականացրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ոչնչացնելու գործողությունը և կրում է դրա պատասխանատվությունը:
Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուի հետ խոսել է Իսրայելի հարվածներից հետո, և դրանք «դժբախտ պատահար» է անվանել:
Արաբական երկրների մեծ մասն արդեն դատապարտել է Իսրայելի գործողությունները և լիակատար համերաշխություն հայտնել Կատարին՝ նշելով, որ Իսրայելի ագրեսիվ գործողությունները սպառնում են ամբողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։
Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդերահման ալ-Թանին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Դոհան իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ Իսրայելին և կոչ է արել դադարեցնել «Նեթանյահուի խելագարությունը», որն ամբողջ Մերձավոր Արևելքն ու Պարսից ծոցը տանում է դեպի ավելի լայնածավալ հակամարտություն:
«Զսպվածության կոչ ենք անում կողմերին»․ ՀՀ ԱԳՆ–ն մտահոգված է Դոհան թիրախավորելու փաստով