Շիրակի թեմը ժամանակավոր առաջնորդ կունենա. Գարեգին Երկրորդը նշանակում է արել

Նարեկ եպիսկոպոս Ավագյանը Շիրակի թեմի հոգևոր տեսուչ է նշանակվել համատեղության կարգով
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Ավագյանին Շիրակի թեմի ժամանակավոր առաջնորդ է նշանակել։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղակատվական համակարգը։
«Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը համատեղության կարգով առժամապես նշանակվել է Շիրակի թեմի հոգևոր տեսուչ՝ առաջնորդական լիազորություններով»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը հունիսի 28-ին կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։