ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Սերգեյ Սոլոմինին Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ է նշանակել։ Համապատասխան հրամանը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական կայքում։
«Սերգեյ Վլադիմիրովիչ Սոլոմինին նշանակել Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում», – ասվում է փաստաթղթում։
Մեկ այլ որոշմամբ Աննա Դոնչենկոն ազատվել է այդ պաշտոնից, նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է։