ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik․ Միխայիլ Պիոտրովկսին այսօր վերանշանակվել է Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն։ Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Պիոտրովսկին վերանշանակվել է 5 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ Միխայիլ Պիոտրովկսին կիսով չափ հայ է։ Նա ծնվել է 1944թ․ Երևանում։ Հայրը՝ Բորիս Պիոտրովսկին, հայտնի հնագետ էր, արևելագետ, եղել է Հովսեփ Օրբելու ասպիրանտը։ Նա 1930 թվականին գործուղվել էր Հայաստան՝ Կարմիր բլուրում պեղումներ կատարելու նպատակով, պեղումների ժամանակ էլ ծանոթացել է հնագիտական խմբի անդամ Հռիփսիմե Ջանփոլադյանի հետ և ամուսնացել։
Հավելենք, որ Միխայիլ Պիոտրովկսին Էրմիտաժում աշխատում է 1991 թ․-ից, ղեկավարում է թանգարանը՝ 1992թ․-ից։ Մինչ այդ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր նրա հայրը՝ Բորիս Պիոտրովսկին՝ 1964-1990 թթ.։
1997 թ. ի պատիվ հայր և որդի՝ Բորիս և Միխայիլ Պիոտրովսկիների, Աստղագիտական միջազգային խորհուրդը հայտնաբերված մոլորակներից մեկն անվանակոչել է Պիոտրովսկի: