ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ուղղաթիռը, որում գտնվել են Աֆղանստանի հանքարդյունաբերության և նավթի նախարար Հեդայաթուլլահ Բադրին և Գորի նահանգապետ Հայաթուլլահ Մուբարաքը, կործանվել է նահանգի Տուլակ շրջանի Նալբանդան շրջանում։ Այս մասին հայտնել է Pajhwok լրատվական գործակալությունը։
Գորի նահանգապետի մամուլի քարտուղար Ռասաս Բադրիի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր ուղղաթիռի տեխնիկական անսարքության պատճառով, սակայն ոչ ոք չի մահացել։
«Հանքարդյունաբերության և նավթի նախարարը և Գորի նահանգապետը մտադիր էին այցելել Տուլակ շրջանում գտնվող կապարի հանք», – նշել է նա։
Jomhour-news ինտերնետային պորտալի վարկածով՝ ուղղաթիռի կործանման հետևանքով կան վիրավորներ։