Թունավորման հետքերով․ «Արմավիր Գարդեն» սրճարանի գործունեությունը կասեցվել է

Սրճարանում առկա սննդամթերքի նմուշներ են վերցվել, լաբորատոր փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ «Արմավիր Գարդեն» սրճարանի գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 8-ին հայտնել էինք, որ նշված սրճարանում ուտելուց հետո 12 քաղաքացիներ բուժօգնության են դիմել սննդային թունավորմամբ, նրանցից 8-ը հոսպիտալացվել են։ Ըստ տեղեկությունների՝ նրանցից երկուսը կերել են սնկապուր, իսկ մյուսները՝ հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա։
Տեսչական մարմինը ստուգում է իրականացրել սրճարանում և պարզել, որ խախտված են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
«Սննդի կառույցները կառուցված և տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ և բացառել անցանկալի կեղտի կուտակումը, չի եղել հանդերձարան անձնակազմի համար, պատերը չեն եղել մաքրվող և ախտահանվող, առաստաղի կառուցվածքը չի կանխարգելել մասնիկներ թափվելու հնարավորությունը»,- հայտնում են տեսչական մարմնից։
Ի թիվս այս խախտումների՝ սառանարանի դարակաշարերը չեն եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահավող, պատրաստված չեն եղել կոռոզիայի չենթարկվող նյութերից, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։
Խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։
Տեսչական մարմինը սննդամթերքից նմուշառում է արել լաբորատոր փորձաքննությունների համար։
1 / 3

«Արմավիր Գարդեն» սրճարանի գործունեությունը կասեցվել է

2 / 3

«Արմավիր Գարդեն» սրճարանի գործունեությունը կասեցվել է

3 / 3

«Արմավիր Գարդեն» սրճարանի գործունեությունը կասեցվել է

Սուշիի արտադրամասի գործունեությունը կասեցվել է