Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Սոչիի Ադլերի շրջանում անօդաչուի հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել. մարզպետ

Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը
Նախնական տեղեկություններով՝ անօդաչուի հարձակման հետևանքով վեց մասնավոր տուն է վնասվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի -Sputnik. Սոչիի Ադլերի շրջանում անօդաչուի հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
«Սոչիի Ադլերի շրջանից վատ լուր է ստացվել։ Կիևի ռեժիմի կողմից քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելու փորձի հետևանքով տղամարդ է զոհվել։ Անօդաչուի բեկորները հարվածել են նրա վարած մեքենային», – գրել է նաTelegram–ի իր ալիքում։
Ինչպես նշել է մարզպետը, ընդհանուր առմամբ, նախնական տեղեկությունների համաձայն, վնասվել է վեց մասնավոր տուն՝ ճակատային հատվածները, տանիքները, պատուհանները և ցանկապատերը։ Տեղում աշխատում են արտակարգ և հատուկ ծառայությունները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Գիշերը ՌԴ մարզերի երկնքում ՀՕՊ-ը 31 անօդաչու է խոցել. ՌԴ ՊՆ