ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ Խուզարկություններ են կատարվել «Սևան» քրեակատարողական հիմնարկում. կա ձերբակալված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Խուզարկություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը»,– հայտնեց Օհանջանյանը։
Նրա խոսքով՝ այս պահին այլ մանրամասներ չեն կարող հայտնել՝ ելնելով նախաքննության շահերից: