Ռուսական զորքը հարվածել է ուկրաինական անօդաչուների արձակման վայրերին և Ս-300 ԶՀՀ–ներին. ՊՆ

Հակաօդային պաշտպանության համակարգերով խոցվել է հինգ թևավոր հրթիռ, ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի հինգ ռեակտիվ արկ և ինքնաթիռատիպ 230 անօդաչու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ ավիացիան և հրետանին հարվածել են զինամթերքի պահեստներին, հրամանատարական կետերին և հեռահար անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ ԶՈւ խմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը և հրետանին խոցել են զինամթերքի պահեստները, հրամանատարական կետերը և հեռահար անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը 140 շրջաններում։ Բացի այդ, ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի Ս-300 զենիթահրթիռային համակարգի արձակման կայանքն ու կառավարման խցիկը», – ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերով խոցվել է հինգ թևավոր հրթիռ, ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի հինգ ռեակտիվ արկ և ինքնաթիռատիպ 230 անօդաչու։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։