Մարգարիտա Սիմոնյանին վիրահատել են

«Russia Today»-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիրն ավելի վաղ հայտարարել էր սարսափելի ախտորոշման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Russia Today»-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին երեկ վիրահատել են։ Նա վիրահատությունից հետո գրառում է արել Telegram–ում։
«Մի քանի ժամ առաջ դուրս եկա անզգայացումից, արդեն նույնիսկ շոկոլադ եմ կրծում։ Դեռ դանդաղ և ծուռ եմ գրում, ներեցե՛ք։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անհանգստանում և աղոթում էին։ Ես նույնպես սիրում եմ ձեզ և գնահատում։ Հետագա ամեն բան բացառապես Տիրոջ ձեռքերում է։ Նրան էլ ապավինելու եմ», – գրել է նա։
Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին «Ռոսիա 1»-ի եթերում հայտնել էր, որ իր մոտ սարսափելի և ծանր հիվանդություն են ախտորոշել։ Նա նշել էր, որ նախընտրել է գալ եթեր և ճշմարտությունն ասել, քանի որ միշտ ավելի լավ է ճշմարտությունն ինքդ ասես, քան թողնես, որ լսարանը ասեկոսեներով սնվի։
Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ «15 տարի բժիշկներն ասում էին, որ ես չպետք է լինեմ»