ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՕՊ միջոցները գիշերը Ռուսաստանի տարածքի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ի ժամը 23:00-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 9-ի ժամը 07:00-ն (Մոսկվայի ժամանակով), ՀՕՊ հերթապահ միջոցները 31 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու են որսացել և ոչնչացրել. 15 անօդաչու` Սև ծովի վրա, 7 անօդաչու` Բելգորոդի մարզի, 3-ը` Կուրսկի մարզի, 2-ական անօդաչու` Ղրիմի Հանրապետության և Կրասնոդարի երկրամասի և 1-ական անօդաչու Տամբովի և Վորոնեժի մարզերի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։