Ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը

Մարզադպրոցի տնօրենին կասկածում են իրեն վստահված գույքը հափշտակելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Մարզադպրոցի տնօրենը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրեն վստահված գույքը հափշտակելու մեղադրանքներով»,– նշեցին կոմիտեից:
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկություններ են, ձերբակալվել է պետի տեղակալը