Ռուսաստանում հետախուզվող Վրաստանի քաղաքացին ձերբակալվել է Հայաստանում

Ռուսաստանը Կինոիանիի նկատմամբ հետախուզում էր հայտարարել ոչ թե «կարմիր շրջաբերականով», այլ ԱՊՀ անդամ պետությունների միջոցով, պարզաբանում է Վրաստանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի քաղաքացի Գեորգի Կինոիանին, որը ավելի վաղ հետախուզվում էր Ռուսաստանի կողմից, ձերբակալվել է Հայաստանում Գոգավան-Գուգութի անցակետում։ Այս մասին հայտնում է «TV Pirveli»-ն։

Վրացական կողմի տվյալներով՝ Կինոիանին կալանքի տակ կմնա 40 օր, որի ընթացքում Մոսկվան պետք է Երևանին ներկայացնի նրա արտահանձնման համար անհրաժեշտ ապացույցներն ու փաստաթղթերը։ Կինոյանիին Ռուսաստանին փոխանցելու մասին որոշումը պետք է կայացնի հայկական դատարանը։

Վրաստանի ՆԳՆ–ն տրամաբանական է համարում այն փաստը, որ Կինոիանին հատել է սահմանը։ Նրանց խոսքով՝ Ռուսաստանը Կինոիանիի նկատմամբ հետախուզում էր հայտարարել ոչ թե «կարմիր շրջաբերականով», այլ ԱՊՀ անդամ պետությունների միջոցով։
Նշվում է, որ Վրաստանը ԱՊՀ անդամ չէ, այդ է պատճառը, որ վրացական տվյալների բազայում այդ տեղեկատվությունը չի եղել։