ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էներգետիկ օբյեկտ է խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ–ները, հրթիռային զորքն ու ՌԴ ԶՈւ զորքերի խմբավորումների հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էներգետիկ օբյեկտին, հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ կայաններին, ինքնավար մոտորանավակների հավաքման արտադրամասին, կառավարման կետերին ու հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի գործարկման վայրերին, ինչպես նաև 136 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։