ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 2 նոր պատգամավորներ ունի՝ Էսթեր Այվազյան և Վանիկ Օհանյան։ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով, որին հաջորդեց պատգամավորների երդմնակալության արարողությունը։
Էսթեր Այվազյանն ԱԺ-ում փոխարինում է սոցիալական հարցերի նախարար նշանակված Արսեն Թորոսյանին, իսկ Լոռու մարզպետ նշանակված Արեն Մկրտչյանին կփոխարինի Վանիկ Օհանյանը։
Նշենք, որ Օհանյանն առաջին անգամը չէ, որ պատգամավորական մանդատ է ստանում։ Նա 2020թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով: Վանաձորից է, բժիշկ-ստոմատոլոգ է, ղեկավարել է Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան։