Պուտինը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պարգևատրել է Արիության շքանշանով

Վալերի Գերասիմովը Ռուսաստանի Գլխավոր շտաբը ղեկավարում է 2012 թվականից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արիության շքանշանով պարգևատրել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին: Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
«Զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության, խիզախության և անձնվիրության համար բանակի գեներալ Վալերի Վասիլիի Գերասիմովին պարգևատրել Արիության շքանշանով», - ասվում է փաստաթղթում:
Վալերի Գերասիմովը Ռուսաստանի Գլխավոր շտաբը ղեկավարում է 2012 թվականից։ 2016 թվականին արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման։
Պուտինը զանգել և շնորհակալություն է հայտնել զինվորականներին Կուրսկի մարզի ազատագրման համար