Նա առողջ է և մարզվում է թիմի հետ. «Ռեալ Սոսյեդադ» ակումբը` Արսեն Զախարյանի մասին

Ակումբից հայտնել են, որ կիսապաշտպանը լավ մարզավիճակում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանն առողջ է և մարզվում է թիմի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսպանական ակումբի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ «Mundo Deportivo» թերթը տեղեկացրել էր, որ Զախարյանը վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի մարզումը:
«Արսենն աշխատում է թիմի հետ, լավ մարզավիճակում է», - տեղեկացրել է մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Արսեն Զախարյանը 22 տարեկան է։ Նա «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել Մոսկվայի «Դինամո» ակումբից 2023 թվականի օգոստոսին և այդ ժամանակվանից բասկյան ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ: Տարբեր վնասվածքների պատճառով նախորդ մրցաշրջանում նա բաց է թողել 37 խաղ:
Հեշտ չի լինելու, բայց համեմատած նախորդ խաղի` ավելի լավ արդյունքի հասնելու շանս կա. մարզիչ