Հութիները հարձակվել են Իսրայելում միջուկային կենտրոնի տեղակայման շրջանի վրա

Հութիները հայտարարել են, որ թիրախների թվում են «Բեն Գուրիոն» և «Ռամոն» օդանավակայանները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա ռազմաքաղաքական շարժումն առաջին անգամ հայտարարել է Իսրայելի հարավում գտնվող Դիմոնա քաղաքին մոտ գտնվող շրջանի վրա հարձակման մասին, որտեղ միջուկային հետազոտական կենտրոն է գտնվում:

«Եմենի ռազմաօդային ուժերը երկրորդ օրն անընդմեջ հաջող ռազմական գործողություն են իրականացրել օկուպացված Պաղեստինի տարածքում՝ օգտագործելով 3 անօդաչու թռչող սարք», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հութիները հստակեցրել են, որ գործողության թիրախներն են Յաֆայի «Լոդ» օդանավակայանը («Բեն Գուրիոն»–խմբ.), Ում էր-Ռաշրաշի Ռամոն օդանավակայանը (Էյլաթ-խմբ.) ինչպես նաև Դիմոնայի կարևոր թիրախը»:
«Գործողություն իրականացվել է հաջողությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով խփել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանին
Հութիները 2023 թվականի վերջից ի վեր հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ իրենց գործողությունները բացատրելով Գազայի (որտեղ շարունակվում է Իսրայելի ռազմական գործողությունը) պաղեստինցի ժողովրդին համերաշխություն հայտնելու ցանկությամբ։ Այդ հարձակումների մեծ մասը կանխվել են հակահրթիռային պաշտպանության միջոցներով, սակայն արձանագրվել են նաև թիրախին հասած հարվածներ։ Իսրայելն ի պատասխան մի քանի մասշտաբային օդային գործողություն է իրականացրել Եմենում հութիների օբյեկտների դեմ, այդ թվում հարվածել է նավահանգիստներին, էլեկտրակայաններին, գործարաններին և Սանայի օդանավակայանին: