Հարձակում Իզմիրի ոստիկանական բաժանմունքի վրա. երկու ուժային է սպանվել

Հարձակման պատճառները դեռ չեն հաղորդվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Իզմիրում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման հետևանքով երկու ոստիկան է զոհվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Կրակոցների հետևանքով ևս մեկ ոստիկան վիրավորվել է, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Նախնական տվյալներով՝ 16-ամյա երիտասարդ է կրակ բացել ատրճանակից: Հարձակվողը ձերբակալվել է: Հարձակման պատճառները դեռ չեն հաղորդվում: