ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի Բալըքեշիր նահանգում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
«4.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 12:35-ին (Մոսկվայի ժամանակով), էպիկենտրոնը գտնվել է Բալըքեշիր նահանգի Սինդիրգի քաղաքի մոտակայքում, 7.7 կիլոմետր խորության վրա», - հայտնել են գերատեսչության սեյսմոլոգները։
Իր հերթին, Քանդիլլիի աստղադիտարանի սեյսմոլոգները ցնցումը գնահատել են 5.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնի խորությունը՝ 13.7 կիլոմետր։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ստամբուլի արևմուտքում։
Հիշեցնենք` ապրիլի 23-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարմարա ծովում՝ Ստամբուլի ափերի մոտ։ Վերջին տվյալներով` ավելի քան 150 մարդ է տուժել։