Տեղ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը․ կա զոհ

Տեղ գյուղ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Տեղ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը, վարորդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է սեպտեմբերի 6-ին, ժամը 23։39-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղ գյուղի վերջնամասում գտնվող ձորում փրկարարները հայտնաբերել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և վարորդի դին՝ սրահից դուրս։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: