Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՊՆ

Հարված է հասցվել «Կիև-67» արդյունաբերական ձեռնարկությանը և «ՍՏՍ-ԳՐՈւՊ» լոգիստիկ բազային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«ՌԴ զինված ուժերը բարձր ճշգրտության զենքերով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել անօդաչու թռչող սարքերի արտադրության, հավաքման, վերանորոգման, պահեստավորման և արձակման օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի կենտրոնական, հարավային և արևելյան մասերում գտնվող ռազմական ավիաբազաներին, այդ թվում՝ Կիևի արևմտյան ծայրամասում գտնվող «Կիև-67» արդյունաբերական ձեռնարկությանը և «ՍՏՍ-ԳՐՈւՊ» լոգիստիկ բազային»,–ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։