Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միության 25-ամյակը

ՌՀՄ-ն գործունեության տարիների ընթացքում ամրապնդել է իր հեղինակությունը և նշանակալի դեր է խաղում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը 25-ամյակի կապակցությամբ՝ նշելով կառույցի հետևողական աշխատանքը ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման և ռուսական հասարակության մեջ հայկական սփյուռքի ինտեգրման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը։
Ռուսաստանի հայերի միությունը հումանիտար բեռ է ուղարկել ՀՌԳ–ի մարտիկներին
Ռուսաստանի նախագահը նշել է, որ կազմակերպության ջանքերի շնորհիվ իրականացվում են նշանակալի մշակութային, կրթական և լուսավորչական նախագծեր, ինչպես նաև կյանքի են կոչվում երիտասարդական քաղաքականության և երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության ոլորտում կարևոր նախաձեռնություններ։
Նախագահը նշել է այն նշանակալի աջակցությունը, որը Ռուսաստանի հայերի միությունը ցուցաբերում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներին և վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին ու մերձավորներին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում ՌՀՄ-ն միավորել է ամբողջ երկրի հայ համայնքները, պահանջված գործունեությամբ, պետական իշխանության մարմինների հետ արդյունավետ երկխոսությամբ զգալիորեն ամրապնդել է իր հեղինակությունը:
Ռուսաստանի հայերի միությունը պատմել է ՀՌԳ գոտում մարտնչող լեգենդար «Ուդայ»-ի մասին