Պրահայի անտառային գոտում փոքր մասնավոր ինքնաթիռ է ընկել, կա 2 զոհ. ոստիկանություն

Պրահայի Լետնյանի շրջանում, բացի անտառային գոտուց, կա նաև փոքր օդանավակայան, առևտրի կենտրոն և խոշոր ցուցահանդեսային համալիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Պրահայի անտառապարկերից մեկում այսօր ոչ մեծ մասնավոր ինքնաթիռ է ընկել, տեղում զոհվել են ինքաթիռում եղած երկու անձինք: Այս մասին լրագրողներին հայտնել է ոստիկանության քաղաքային վարչության ներկայացուցիչ Ռիխարդ Գրդինան։
«Ոչ մեծ մասնավոր ինքնաթիռը կիրակի օրը ընկել է Պրահայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լետնյանի զբոսայգում։ Ժամանած բժիշկներն արձանագրել են, որ ինքնաթիռում գտնվող երկու մարդ տեղում մահացել է։ Վթարի վայրում է գտնվում հրշեջների խումբը, որոնք վերահսկում են իրավիճակը ինքնաթիռի հնարավոր պայթյունի կամ հրդեհի դեպքում: Ոստիկանությունը սկսել է հետաքննել ավիավթարի պատճառները», - ասել է Գրդինան։
Պրահայի Լետնյանի շրջանում, բացի անտառային գոտուց, կա նաև փոքրիկ օդանավակայան, առևտրի կենտրոն և խոշոր ցուցահանդեսային համալիր, որտեղ հաճախ անցկացվում են համաշխարհային էստրադայի աստղերի համերգներ։
Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել