ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Զորքերի «Հարավային» խմբավորման 88-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները մեկ գիշերվա ընթացքում Կրամատորսկո-Դրուժկովսկի ուղղությամբ ոչնչացրել են ուկրաինական զորքերի անօդաչու թռչող սարքերի կառավարման երկու կետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։
«Օդային հետախուզության ընթացքում հայտնաբերվել են Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ների արձակման և կառավարման վայրեր։ Թիրախների կոորդինատները փոխանցվել են հրետանավորներին։ «Մստա-Բ» հաուբիցի ճշգրիտ հարվածներով երկու օբյեկտներն էլ այնտեղ գտնվող հակառակորդի կենդանի ուժի հետ միասին ոչնչացվել են», - նշել են գերատեսչությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ մարզերը, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: