ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Եմենի «Անսար Ալլա» (հութիներ) շարժման կողմից արձակված երեք անօդաչու թռչող սարքեր որսալու մասին:
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել էին Եմենի կողմից թռչող երեք ԱԹՍ։ Դրանք ոչնչացվել են նախքան Իսրայելի տարածք ներթափանցելը»,-ասվում է բանակային մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հարավային Նեգևում՝ իսրայելա-եգիպտական սահմանի շրջանում, հնչել էին ազդանշաններ, որոնք ազդարարում էին օդային տարածքի խախտման և անօդաչու թռչող սարքերի ներթափանցման մասին: