ԳԴՀ-ում հեծանվավազքի ժամանակ զանգվածային բախում է եղել. կա 70 տուժած

Կազմակերպիչները դադարեցրել են հեծանվավազքը և չեղարկել մնացած բոլոր միջոցառումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Շուրջ 70 մարդ է տուժել այսօր Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Բադ-Դյուրհայմ քաղաքից ոչ հեռու Riderman սիրողական հեծանվավազքի մասնակիցների զանգվածային բախման հետևանքով: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանությանը։
Նշվում է, որ ծանր վնասվածքներ է ստացել հեծանվավազքի մինչև 20 մասնակից:
Ինչի՞ վրա է ծախսվել 40 հազար դոլարը Սևանի շուրջ հեծանվավազքի ժամանակ. մանրամասներ
Ենթադրվում է, որ հեծանվորդներից մեկի սխալը երթուղու նեղացման վայրում «շղթայական ռեակցիա» է առաջացրել։ Հեծանվորդները հեծանիվներով կառչել են միմյանցից և ընկել, իսկ ավելի ուշ դեպքի վայրի մոտ առաջացած «խցանման» պատճառով տեղի է ունեցել երկրորդ զանգվածային բախումը։
Կազմակերպիչները դադարեցրել են հեծանվավազքը և չեղարկել մնացած բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են կիրակի օրը, նշվում է հոդվածում: