ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի -Sputnik. 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկին Հայաստանի հավաքականի պարտությունը Պորտուգալիայից կօգնի դասեր քաղել և աշխատել: Այս մասին «Championship» պարբերականին ասել է Հայաստանի հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը:
«Պորտուգալիան, իմ կարծիքով, աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է։ Նրանք բարձրակարգ խաղացողներ են՝ համաշխարհային մակարդակի։ Ակնկալում էինք նրանցից մեծ վարպետություն և բարձրորակ խաղ։ Փորձեցինք դիմակայել, բայց այնքան էլ չստացվեց։ Հաջորդ անգամ կշտկենք մեր սխալները և ավելի հաջող կխաղանք»,– ասել է նա։
Նշենք, որ սեպտեմբերի 6-ին սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականը 0:5 հաշվով պարտվեց Պորտուգալիային ՝ աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում: Հաջորդ խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին Երևանում ՝ Իռլանդիայի հետ: