Ուկրաինական ԱԹՍ–ն Էներգոդարում 2 անգամ հարձակվել է էլեկտրիկների բրիգադի մեքենայի վրա

Պուխովը հարձակումն անվանել է Ուկրաինայի զինված ուժերի մարտավարության մի մաս, որով նպատակադրվել են խուճապ սերմանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքը Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքում երկու անգամ հարձակվել է էլեկտրիկների բրիգադի մեքենայի վրա, զոհեր չկան: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը:
«Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Էներգատարը՝ անօդաչու թռչող սարքով հարվածելով էլեկտրիկների բրիգադին, որը վերանորոգում էր էլեկտրահաղորդման գծերը։ Զոհեր չկան, վնասվել է ծառայողական ավտոմեքենան», - գրել է Պուխովը։
Պուխովը հարձակումն անվանել է Ուկրաինայի զինված ուժերի մարտավարության մի մաս, որով նպատակադրվել են կենսապահովման խաղաղ աշխատողներին ուղղված հարվածներով խուճապ սերմանել։
«Նման գործողությունները ռազմական հանցագործություններ են, բայց դրանք միայն ամրապնդում են դիմադրելու մեր վճռականությունը», - ընդգծել է քաղաքապետը:
Էներգոդարը մեկ օրում երեք անգամ հարձակման է ենթարկվել Ուկրաինայի ԶՈւ-ի կամիկաձե դրոններով
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:
Էներգոդարի հրետակոծության հետևանքով 51–ամյա տղամարդ է տուժել. վիճակը ծանր է