ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ այսօր գործելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկատվական հատուկ կետեր։ Տեղեկությունը հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր:Եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, և խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է դիմել ՆԳՆ ոստիկանություն՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՖՖ–ն բոլոր երկրպագուներին հորդորում է մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ, որպեսզի հերթեր չգոյանան։
Հիշեցնենք` Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա այսօր` ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կսպասարկի անգլիական մրցավարական խումբը։