ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծում են Զապորոժիեի մարզի Էներգոդար արբանյակ-քաղաքը։ Այս մասին հայտնել է բնակավայրի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Պուխովը։
«Հարվածներ են գրանցվել քաղաքային շինությունների անմիջական հարևանությամբ», – գրել է Պուխովը Telegram–ի իր ալիքում։
Վարչակազմի ղեկավարը խնդրել է քաղաքացիներին մնալ անվտանգ վայրերում։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: