Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Մարկովո գյուղը

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ զինծառայողները վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Մարկովո բնակավայրի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Հարավ» զոախմբավորման ստորաբաժանումների կողմից»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։