Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Էներգոդարի հրետակոծության հետևանքով 51–ամյա տղամարդ է տուժել. վիճակը ծանր է

Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքը փրկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Էներգոդարում տղամարդ է վիրավորվել ուկրաինական զորքերի կողմից քաղաքի հրետակոծության հետևանքով։ Այս մասին իր Telegram– ալիքում գրել է քաղաքային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Պուխովը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծում են Զապորոժիեի արբանյակ քաղաք Էներգոդարը։
«Այսօրվա հրետակոծության հետևանքով 1974 թվականին ծնված տղամարդ է ծանր վիրավորվել։ Բժիշկներն անում են հնարավորը նրա կյանքը փրկելու համար», – հայտնել է Պուխովը։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ՌԱՀ աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքին
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: