ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Աֆղանստանի արևելքում այսօր 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 200 հազար բնակչություն ունեցող Ջալալաբադ քաղաքից 39 կմ հեռավորության վրա և Պակիստանի Փեշավար քաղաքից 107 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդումներ չեն եղել:
Հիշեցնենք` օգոստոսի 31–ին` կեսգիշերին մոտ, Աֆղանստանի արևելքում 6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի է ունեցել, որին հաջորդել էին հետցնցումներ: Աղետից տուժել են Կունար, Լագման և Նանգարհար նահանգները, ավերվել բազմաթիվ գյուղեր, ինչը հանգեցրել է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության:
Աֆղանստանի իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 2205-ի, ևս 3640 մարդ տուժել է: